Կիբերսպորտային խաղերը հետաքրքիր են, երբ արտադրողը զարգացնում է խաղային պատմությունը։ Վերջին թարմացումից հետո Valorant-ում կրկին հուշող ձայնագրություններ են հայտնվել գործակալներից մի քանիսի կողմից; 

Առաջին երկու ձայնագրությունները գալիս են Cypher-ից և Omen-ից, որոնք հայտնում են Brimstone-ին, որ Fade-ը վտանգի մեջ է։ Սրանից առաջ Fade-ն էլ ասել էր իր թիմակիցներին, թե իբր տեսիլքներ են երևացել իր աչքերին՝ որտեղ երկրագունդը արհավիրքի մեջ էր։ Մյուս ձայնագրությունն էլ Brimstone-ը ստանում է Viper-ից։ Վերջինս հաճախ հետազոտում է իրենց գործակալական ցանցում տեղի ունեցող միջադեպերը, իսկ նրան խնդրել էին վերանայել Raze-ի և Killjoy-ի փոխհարաբերությունները։ Viper-ը հաստատում է, որ ոչ մի տարօրինակ բան չկա աղջիկների վարքագծում, և որ նրանք բավականին հասուն են, ուստի կարող են անել այն, ինչ ուզում են, քանի դեռ դա չի խանգարում իրենց պրոֆեսիոնալ գործունեությանը։