Riot Games ընկերությունը սկսել է Valorant մրցակցային շութերի կոնսոլային տարբերակի մշակումը։ Այս մասին հայտնի է դարձել թափուր աշխատատեղերի նկարագրությունից, որոնք ստուդիան հրապարակել է համացանցում։

Շութերի հեղինակները փնտրում են ավագ գեյմդիզայների և գեյմդիզայնի մենեջերի՝ կոնսոլային տարբերակը ստեղծելու նպատակով։ Նրանք կզբաղվեն գեյմփլեյի, ինչպես նաև խաղային համակարգերի և ռեժիմների հարմարեցմամբ, և այս գաղափարի իրանակացման ընթացքում հաշվի կառնվեն խաղացողների կարիքների տարբերությունը կոնսոլների և համակարգիչների վրա:

Valorant-ը թողարկվել է 2020 թվականին PC պլատֆորմայի համար: Այդ ժամանակից ի վեր մշակողները թողարկել են ավելի քան 55 թարմացումներ, որոնք ներառում են նոր զենքեր, քարտեզներ և խաղային գործակալներ: