League of Legends-ի պրոֆեսիոնալ կիբերմարզիկ Faker-ը MSI 2022 առաջնության Rumble փուլին ընդառաջ հարցազրույց է տվել և խոսել մրցակիցների մասին։ Խմբային փուլն ավարտվել էր առանց պարտության T1-ի համար, իսկ մայիսի 20-ից սպասվող նոր փուլում Т1-ի առաջին մրցակիցն է G2-ն, ապա՝ RNG-ն։ Երկու հակառակորդներն էլ եղել են անպարտելի։ Ըստ Faker-ի՝ երկու թիմերն էլ չեմպիոններ են իրենց տարածաշրջաններում, սակայն նրանք ավելի թույլ են քան T1-ը։ Խաղացողը նշել է, որ ինքը որպես կիբերմարզիկ առաջընթաց է ունեցել վերջին մեկ տարում և ավելի շատ խոչընդոտներ է պատճառելու մրցակիցներին։

«Ցանկանում եմ անել լավագույնը, որպեսզի հաղթանակ պարգևեմ իմ թիմին։ G2-ի caPs-ն անհավանական աշխատանք է կատարում և ես ցանկանում եմ մրցել նրա հետ», հավելել է Faker-ը։