Liquipedia հարթակը խաղերի wiki էջերի նմանությամբ կստեղծի նոր կայք։ Առաջին խաղը, որի վերաբերյալ կլինի բովանդակությունը, Dota 2-ն է։ Սա Liquipedia-ի նոր ռազմավարության մի մասն է, որը  պայմանավորված է խաղային վիքիների մեծ թվով, որոնք նախկինում հոսթինգի հետ կապված խնդիրներ են ունեցել։ Liquipedia-ի նպատակն է օգնել այդ արժեքավոր բովանդակությունը պահպանել։ Նոր Dota 2 վիքին դեռևս կներառի կիբերսպորտային բովանդակություն, սակայն զգալիորեն կընդլայնվի հերոսների, մեխանիկայի, գիտությունների, իրերի և կոսմետիկայի մասին տեղեկություններով: Ջոբ Հիլբերսը, Liquipedia-ի ավագ մենեջերը, այս առթիվ նշել է՝

«Մենք շատ ուրախ ենք, որ Dota 2 խաղի տեղեկատվության ադմինիստրացիան կմիանա Liquipedia-ին։ Այս քայլով մենք վերջապես կարող ենք լուսաբանել մեր սիրած խաղի համապարփակ տեղեկատվություն»: