Xtreme Gaming-ը հաղթել է Team Falcons-ին Elite League Dota 2-ի գանդ եզրափակչում, դառնալով մրցաշարի չեմպիոնը: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով: Հաղթանակի համար թիմը ստացել է 300 հազար դոլար մրցանակային գումար։

Երկրորդ տեղի համար Team Falcons-ը վաստակել է 150 հազար դոլար: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Azure Ray-ը՝ ստանալով 80 հազար դոլար:

Elite League-ն անցկացվել է մարտի 31-ից ապրիլի 14-ն առցանց տարբերակով: Խաղարկվել է 960 հազար դոլար: