Tundra Esports-ի տղաները կիսվել են մտադրություններով։ Նրանք մամուլի ասուլիսի ընթացքում պատմել են, թե ինչ են պատրաստվում անել TI11-ում շահած գումարի հետ։

  • Մարտին "Saksa" Սազդով․«Գնել եմ բնակարան, այսպիսով առաջին գլխավոր գնումը կատարված է։ Ես մինիմալիստ եմ, ուստի կարծում եմ, որ ինձ շատ իրեր պետք չեն »։
  • Օլիվեր "Skiter" Լեպկո․ «Վերանորոգելու եմ բնակարանս։ Այն գնել էի անսցյալ տարի։ Նաև մեքենա եմ ցանկանում, իմը 2004 թվականի է։ Չգիտեմ՝ հագուստ գնելու վրա նույնպես կծախսեմ թե՞ ոչ »։
  • Լեոն "Nine" Կիրիլին․ «Երևի բնակարան գնեմ, այլ բան չեմ պլանավորում, սակայն կուզենայի ինչ-որ մեծ ծրագրի վրա ծախսել»։
  • Նետա "33" Շապիրա․ «Ոչինչ էլ չեմ գնի։ Արձակուրդի մեջ էի TI-ից հետո։ Ուղղակի կփորձեմ լավ ներդրման միջոց գտնել։ Հուսամ ապագայում գումարի մասին մտածելու կարիք չեմ ունենա »։
  • Քյուրթիս "Aui 2000" Լինգ․ «Չեմ կարծում, որ ինչ-որ բան կգնեմ․ ուղղակի ներդրում կանեմ »։

Tundra Esports-ը շահել էր 8,5 միլիոն դոլար ՝ 18․5 միլիոն  ընդհանուր ֆոնդից։