PGL Arlington Major 2022-ում երեք օրվա ընթացքում Natus Vincere-ի հնարավորությունները The International 2022-ի սլոթ ստանալու դեպքում նվազել է 0,22%-ով: Այս մասին հայտնել է վերլուծաբան Բեն Noxville Ստինուիզենը Թվիթերում։

Մեյջորում վեց հանդիպումներից հետո NAVI-ի շանսերը նվազել են 1,15 տոկոսով: Թիմը հաղթել է երկու խաղերում, մեկն ավարտել է ոչ ոքի և ևս երկուսը զիջել է մրցակիցներին: Բացի NAVI-ից, TI 2022-ում սլոթներ ստանալու հնարավորությունները նվազել են Royal Never Give Up(69,18%-ից մինչև 68,32%), Team Liquid (69,18%-ից մինչև 40,31%) և Gladiators (88,75%-ից մինչև 80,89%) թիմերի մոտ: Գլադիատորները մեյջոում չեն խաղում:

PGL Arlington Major 2022-ը տեղի է ունենում օգոստոսի 4-ից մինչև 14-ը: Թիմերը պայքարում են մրցանակային 500 հազար դոլար ֆոնդի համար, ինչպես նաև խաղարկվում է 4 570 Dota Pro Circuit միավորներ: Մեյջորի ժամանակացույցին ու արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: