DOTA_DM օգտանունով տվյալների վերլուծաբանը հրապարակել է Dota 2-ի կլիենտի մեջ հայտնաբերված կոդից տողեր: Ըստ այդմ, հնարավոր է, որ խաղի համար նախատեսված նոր Battle Pass-ը կթողարկվի սեպտեմբերի 1-ին և կունենա անսովոր կառուցվածք:

DOTA_DM-ի տեղեկատվության համաձայն՝ մարտական անցագիրը կբաժանվի երկու մասի - առաջինը Valve-ը նվիրելու է The International-ին, իսկ երկրորդը հատուկ ներխաղային իրադարձությանը: Battle Pass-ի առաջին փուլը հնարավոր է սկսվի սեպտեմբերի 1-ից մինչև 30-ը: Բացի այդ, հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը Dota 2-ում սպասվում է ինչ-որ հատուկ միջոցառում, որի շրջանակում խաղացողները կարող են բարձրացնել մարտական անցագրի մակարդակը:

Ավանդաբար Battle Pass-ի վրա ծախսված միջոցների մի մասը կհամալրի The International 2022-ի մրցանակային ֆոնդը: