ESL One Dota 2 Stockholm Major-ը սկսվել էր մայիսի 12-ին։ Այն ներկա մրցաշրջանի առաջին մեյջորն է։ Սակայն դիտումների քանակությունը բացման օրվանից արդեն մտահոգիչ է։ Առաջին օրվա խաղերը միջինում ունեցել են 253000 հանդիսական, իսկ ամենաշատ դիտումները մեկ հանդիպման ընթացքում եղել է OG vs BOOM Esports խաղը՝ 196,000 հանդիսականով։ Հատկանշական է, որ գրեթե հավասար են ռուսալեզու հեռարձակումները և անգլալեզու հեռարձակումները դիտողների թիվը՝ 145-150 հազար հանդիսական։ Սակայն միաժամանակ դիտումների թվով միջոցառումն ունեցել է ամենաշատը 370,566 հանդիսական։ Սա նշանակում է, որ մարդիկ դիտել են տարբեր խաղեր նույն ժամին՝ նույն առաջնությունից։