ESL Pro League S19-ը նախատեսված է անցկացման ապրիլի 23-ից մայիսի 12-ը, որը կկայանա Մալթայում: CS 2-ի այս խոշոր առաջնությանը կմասնակցեն թվով 32 թիմեր և նրանց միջև պայքարը կշարունակվի մոտ երեք շաբաթ:


ESL Pro League S19-ի ձևաչափ

ESL Pro League S19-ը կանցկացվի երկու փուլով՝ ութ թիմերից բաղկացած չորս խումբ, որին կհաջորդի փլեյ-օֆֆի դիմակայությունը: Յուրաքանչյուր խմբից չորս թիմ դուրս է գալիս երկրորդ փուլ: Հաղթողները ստանում են ուղեգիր դեպի քառորդ եզրափակիչը, իսկ պարտվողները պայքարը շարունակում են Round 12-ում: Հաջորդ երկու թիմերը հայտնվում են Round 16-ում: Վերջին չորս թիմերը դուրս են մնում հետագա պայքարից:

Խմբային փուլի ձևաչափը Triple-elimination համակարգն է, ինչը նշանակում է, որ թիմը պետք է երեք անգամ պարտվի, որպեսզի դուրս մնա պայքարից: Սա EPL-ում ձևաչափը չափազանց խիստ է դարձնում: Թիմն եթե պարտվում է մեկ անգամ, կարող է դա դիտարկվել որպես պատահականություն կամ անզգուշություն: Իսկ եթե պարտվում է երեք անընդմեջ անգամներ, ապա սա հստակ ցույց է տալիս անպատրաստակամությունը մրցաշարին:

Փլեյ-օֆֆը լրիվ հակառակն է։ Այստեղ Յուրաքանչյուր թիմ ունի միայն մեկ հնարավորություն։ Առաջին իսկ պարտությունից հետո նրանք լքում են մրցաշարի մասնակիցների ցուցակը։ Սա մրցույթն ավելի հետաքրքիր է դարձնում երկրպագուների համար, սակայն ոչ թիմերի համար:

Մրցանակներ

ESL Pro League S19-ում խաղարկվելու է 750 000 դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդ: Հաղթողը ստանում է ընդամենը 170 000 դոլար, երկրորդ տեղի համար թիմին տրվում է 80 000 դոլար, իսկ վերջին չորս թիմերը ստանում են ընդամենը 3500 դոլար:

Բացի այդ, լավագույն 8 թիմերը ստանում են BLAST Premier-միավորներ։ Հաղթողը ստանում է 2000 միավոր, իսկ 5-ից 8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը ստանում են 275 միավոր: Մրցաշարի չեմպիոնը նաև ուղիղ հրավեր է ստանում IEM Cologne 2024-ին:

Մասնակցող թիմեր

Ահա բոլոր այն 32 կազմերը, որոնք հանդես կգան առաջնությունում

  • FaZe Clan
  • Imperial Esports
  • 3DMAX
  • SAW
  • Virtus.pro
  • Fnatic
  • Eternal Fire
  • Astralis
  • G2 Esports
  • TYLOO
  • Team Vitality
  • Sharks Esports
  • The MongolZ
  • Team Falcons
  • BetBoom Team
  • M80
  • Monte
  • FORZE Esports
  • MOUZ
  • Bad News Kangaroos
  • GamerLegion
  • ENCE
  • Team Liquid
  • FURIA Esports
  • Natus Vincere
  • FlyQuest
  • Complexity
  • Pera Esports
  • HEROIC
  • Ninjas in Pyjamas
  • BOSS
  • BIG