Virtus․Pro-ի գործադիր ղեկավարը խոսել է CS2-ի կազմում անսպասելի տրանսֆերից։ Օրեր առաջ թիմին էր միացել նախկինում NAVI, ապա Clouid9 թիմի հրաձիգ Դենիս Շարիպովը։ Դենիսի տրանսֆերը Virtus Pro հայտարարվել էր տեսանյութի միջոցով․

Նիկոլայ Պետրոսյանը հարցազրույցի ժամանակ ընդգծել է, որ մինչև Կոպենհագենի մեյջորը լքելը ակումբը դժգոհ չի եղել CS2-ի կազմի ցուցադրած խաղից։ Ինչևէ՝ քանի որ կիբերսպորտում տրանսֆերային շուկան չունի պատուհաններ, ինչպես օրինակ NBA-ում կամ եվրոպական ֆուտբոլում, հանկարծակի հնարավորությունները չպետք է բաց թողնել։ Այլապես դրա հնարավորությունը չի լինի քիչ հետո։ Cloud9-ի հետ բանակցությունները ընթացել են ընդամենը 5 օր։ Ահա ևս մի քանի կարևոր մտքեր՝ թիմի նորեկից, տրանսֆերի անսպասելիությունից և ապագա սպասելիքներից։

Ընդհանրապես՝ Virtus.Pro-ի և Cloud9-ի միջև լավ հարաբերություններ են, քանի որ նախկինում արդեն մեկ խաղացողի տրանսֆեր տեղի է ունեցել 2023-ի հունվարին, երբ վաճառեցինք buster-ին։ Մենք արագ համաձայնության եկանք և մնացածը արդեն  հոգ տանելու տեխնիկական մաս էր։ Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Cloud9-ին, իրենց արագ արձագանքելու և ջենթլեմենական մոտեցման համար։  Արդյունքում մենք կարողացանք հասցնել գրանցել տրանսֆերը EPL-ի վերջնաժամկետից առաջ։ Electronic-ը կխաղա մեր թիմում՝Մալթայում։  Հույս ունեմ, որ նման բանակցությունները կդառնան ոլորտի ստանդարտ։ Կիբերսպորտը դեռ շատ երիտասարդ ոլորտ է և երբեմն դժվար է գործարքներ կապել։ Cloud9-ի հետ գործարքի ընթացքը շատ պրոֆեսիոնալ էր իրականացված և միտված էր արդյունքի։ Գիտեք, որ նման կարգի կիբերմարզիկների դեպքում ամեն ինչ այսքան հաճախ չի զարգանում․․․

Երբ նշում եմ, որ ազդանշաններ ունեցանք՝ տրանսֆերային շշուկների մասին չէ։ Շշուկները պետք է մեկնաբանի Cloud9-ը։ Մենք բավականին երկար ժամանակ ենք զբաղվում այս գործով Տպավորություն կար, որ Cloud9-ը կհասնի մինչև մեյջորի գրանդ եզրափակիչ, սակայն երբ նրանք հայտնվեցին ընդամենը թոփ 8-ում, մենք զգացինք, որ հնարավորություն գուցե կա երկխոսության համար։ Մենք ճիշտ կռահեցինք։ 

Մեզ միայն Electronic-ն էր հետաքրքրում Cloud9-ի կազմից։ Այլ խաղացողների համար չենք երկխոսել։ Մեր նպատակը հենց նրան թիմում ընդգրկելն էր։ Առաջին գործոնը նրա դերակատարությունն է բոլոր քարտեզներում, չնայած մենք չենք խաղում Nuke, բայց այնուամենայնիվ 90% դեպքերում նա համապատասխանում է մեր խաղաոճին։ Երկրորդ գործոնը նրա մեծ փորձն է։ Նա կարող է ավելացնել շանսերը ակումբի՝ ամենաքիչը թոփ 3 լավագույնների շարքում հայտնվելու համար։ Սակայն նպատակը թոփ 1-ն է․․․

Այս պահին մենք էլ չենք փնտրում նոր հնարավորություններ տրանսֆերային շուկայում։ Ակնհայտ է, որ մեր նոր կազմը ունի մեծ պոտենցիալ՝ ձեռք բերելու լավ արդյունքներ և հաղթելու գավաթներ։ Սակայն ապագայի համար սահմանափակում չկա՝ մեր նապտակների իրագործման առումով։ Սա ազդակ է այլոց համար այն իմաստով, որ որևէ սթար-փլեյերի վաճառքի հնարավորության դեպքում Virtus․Pro-ն պատրաստ կլինի անել առավելագույնը նրան ձեռք բերելու համար։ Շուկայում ընդամենը մի քանի նման անուններ կան, սակայն դրանք այսօր հասանելի չեն․․․

Գործարքը գաղտնի պահելը մարտահրավեր էր մեզ համար։ Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել C9-ի  ղեկավարությանը, մեդիա թիմին, նաև իմ թիմին՝ այս պայմանավորվածությունը գաղտնի պահելու համար, չնայած բոլորը գիտեն, որ կիբերսպորտում դա դժվար է։ Ցանկանում եմ ողջունել ինսայդերներին։ Այս անգամ նրանք ունեին 0 կանխագուշակում, 0 շշուկներ։ Սա ևս մեկ նշան է Virtus Pro-ի և այլ ներգրավված կողմերի պրոֆեսիոնալիզմի։  Մենք շատ էինք ուզում, որ սա որքան հնարավոր է՝ լինի անակնկալ։ Ես վստահ եմ, որ բացառապես հենց այդպես էլ կա բոլորի համար։  

Մենք երկար չենք պատրաստվել հայտարարության համար, ահա թե ինչու մեդիա թիմը և մարքեթինգի ղեկավարն ընտրեցին ստեղծագործական պարզ ձև՝ տեսանյութի պատրաստումը հեշտացնելու համար՝ վստահ լինելով, որ կհրապարակենք երկուշաբթի․․․

Virtus.Pro-ի համար ճնշումը մեծ էր թե՛ նախքան electronic-ին ձեռք բերելը ու թե՛ հիմա։ Մենք լիովին հասկանում ենք, որ տղաներին որոշ ժամանակ է պետք իրար լավ ճանաչելու համար, հասկանալու համար՝ ինչպես բարելավել խաղաոճը։ 6 օրից մենք սկսում ենք մեր արկածները ESL Pro League-ում։ Հաշվի առնելով ժամանակի սղությունը ես նաև չեմ ուզում սա որպես պատճառաբանություն բերել, բայց թիմը որոշ ժամանակի կարիք կունենա՝ նոր իրականությանը հարմարվելու համար։