Սայմոն Կյերը ստեղծել է իր սեփական կիբերսպորտային ակումբը՝ HLTV-ի գլխավոր հիմնադիրի օժանդակությամբ։ CS2-ի թիմը կոչվել է Wopa Esport. Թվիթերի իր միկորբլոգում Կյերը հայտնել է, որ սիրում է խաղալ Counter Strike և փորձում է այսպիսով օգնել երիտասարդներին իրենց սիրած զբաղմունքում դառնալ պրոֆեսիոնալ և լավ կարիերա ստեղծել։ Wopa Esport-ը կազմված է նախկին CEPTER թիմի մարզիկներից, ովքեր մրցում էին դանիական POWER Ligaen առաջնությունում։ Ինչպես հայտնի է, Դանիան մեծ ուշադրություն է դարձնում ծագող աստղերին, ովքեր հետագայում կարող են մուտք գործել բարձրագույն լիգա և հանդես գալ արդեն Astralis, FaZe Clan և այլ թիմերում։