Տվյալագետ Մաքսիմ Gabe Follower Պոլետաևը հայտարարել է, որ Valve-ը կարող է Counter-Strike 2-ում ավելացնել նոր քարտեզ հին ժամանակներից: Խոսքը Cobblestone քարտեզի մասին է, որը հանվել էր 2019-ին խաղի քարտեզացանկից:

Տվյալագետը հայտնում է, թե խաղային մշակողը վերափոխում է համապատասխան քարտեզը, փորձելով նոր դիզայն: Նշվում է նաև, թե նոր քարտեզը տեքստուրաների բարձր կետայնություն կունենա:

Ավելի վաղ Gabe Follower-ն այս մասին արդեն խոսել էր 2023 թվականի օգոստոսին։ Այն ժամանակ նա հայտնել էր, որ մշակողները կարող են Cobblestone-ը պատրաստել ձմեռային դեկորացիաներում։