Counter-Strike-ի պրոֆեսիոնալ խաղացող Դենիս electroNic Շարիպովը Cloud9-ից տեղափոխվել է Virtus.pro. Այս մասին տեղեկատվությունը տարածել են կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց սոցիալական ցանցերում: Կիբերմարզիկն անձամբ ասել է հետևյալը.

Virtus.pro-ն թոփ թիմ է: Նրանք դեռ վերջերս հաղթել էին Մեյջորում, և բոլոր խաղացողները պատրաստ են հաղթել այստեղ և հիմա: Մենք համախմբվում ենք փառասիրության և նպատակների մեջ:
Բացի այդ, ինձ հետաքրքիր է խաղալ Ջամիի հետ միասին - Նա պրոֆեսիոնալ մրցաբեմի ամենայուրահատուկ ավագներից մեկն է: Ցանկանում եմ հնարավորինս արագ հարմարվել թիմին և սկսել անել այն, ինչի համար տեղափոխվել եմ VP`  հաղթել մրցաշարերում:

Շարիպովը կիբերսպորտային կարիերան սկսել է 2015 թվականին։ Նա դարձել է բազմաթիվ Տիր-1 մրցաշարերի չեմպիոն, որոնց թվում են Մեյջորը, BLAST Premier: World Final 2021-ն ու այլ խոշոր առաջնություններ։ Նյութի հրապարակման պահին հայտնի չէ, թե ինչ պատճառով է խաղացողը լքել Cloud9-ը։ Կարիերայի ընթացքում Շարիպովը վաստակել է ավելի քան 1.5 միլիոն դոլար: