Aurora Gaming-ը CS2-ից անցկացված Skyesports Masters 2024 առաջնության գրանդ եզրափակչում ուժեղ է գտնվել OG-ից: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով: Թիմերի պայքարն ընթացել է 13:6 հաշվով Anubis-ում, 11:13 Mirage-ում, 13:10 Ancient-ում և 13:3 Overpass քարտեզներում:

Հաղթանակի համար «Ավրորան» ստացել է 105 հազար դոլար պարգևավճար։ Երկրորդ տեղի համար OG-ն վաստակել է 70 հազար դոլար: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է BetBoom Team-ը՝ ստանալով 52 հազար դոլար:

Skyesports Masters 2024-ը տեղի է ունեցել ապրիլի 8-14-ը առցանց տարբերակով։ Խաղարկվել է 350 հազար դոլարի մրցանակային ֆոնդ: