Faze Clan-ի դիպուկահար Հելվիս broky Սաուկանցը ճանաչվել է 2024 թվականին անցկացված IEM Chengdu CS2 մրցաշարի լավագույն խաղացողը: Լատվիացի կիբերմարզիկն այս կոչմանն է արժանացել HLTV.org կայքի և առաջնության կազմակերպիչների կողմից:

Սա broky-ի երրորդ մրցանակն է HLTV.org-ի կողմից: Դիպուկահարի վարկանիշն առաջնությունում կազմել է 1.23 միավորը: Եզրափակչում Սաուկանցի թիմը 2:0 հաշվով հաղթել էր MOUZ-ին և առաջին տեղի համար FaZe Clan-ը վաստակել էր 100 հազար դոլար, ինչպես նաև IEM Cologne 2024-ի ուղեգիր:

IEM Chengdu 2024-ը տեղի ունեցավ ապրիլի 8-ից 14-ը: Կոլեկտիվները խաղարկել են 250 հազար դոլար և IEM Cologne 2024-ի ուղեգիր։