Valve-ը հաղորդագրություն է տարածել Counter-Strike: Global Offensive-ը խաղացողների համար, ովքեր ներկայումս փորձում են շրջանցել CS2-ի թեստավորման սահմանափակումները՝ ավելացնելով խաղացած ժամերի քանակը, որպեսզի Counter-Strike 2-ի բետայի բանալիներ ստանան: Ընկերությունը հստակեցրել է, որ ի դժբախտություն այդ օգտատերերի, նման մեթոդը չի աշխատում:

Counter-Strike 2-ի սահմանափակ բետա թեստավորման մասնակիցներն ընտրվել էին տարբեր գործոնների հիման վրա, այդ թվում՝ Valve-ի պաշտոնական սերվերներում վերջին խաղի ժամանակը հաշվի առնելով, ուստի որոշ երկրպագուներ մտածել են, թե «արհեստականորեն» բարձրացնելով խաղում անցկացրած ժամանակը, կարող են շանս ունենալ մասնակցելու թեստավորմանը: Հաշվի է առնվել միայն այն ժամանակը, որը խաղացել են օգտատերերը նախքան փորձարկումը սկսելը:

Այժմ թեստավորրմանը մասնակցում են միայն ընտրված մարդիկ, ինչպիսիք են մշակողները, բովանդակության ստեղծողները, պրոֆեսիոնալ խաղացողներն ու կապեր ունեցող այլ օգտվողներ: Valve-ը ժամանակի ընթացքում ավելի շատ խաղացողներ կներգրավի: