Ռումինական PGL-ը հայտնել է ապագա պլանների մասին։ 2024-ի մարտի 17-ից 31-ը կանցնի Counter Strike 2-ից առաջին մեյջորը՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Ռոյալ Արենան կընդունի հանդիսատեսին և խաղացողներին։ Մրցանակային ֆոնդն այստեղ կրկին կկազմի 1,25 միլիոն դոլար։ Նույն գումարը նաև առաջարկվում էր PGL Antwerp Major-ի ժամանակ։ Սա կլինի PGL-ի կազմակերպած 4-րդ մեյջորը Counter Strike-ից։