CS:GO-ից անցկացված ESL Pro League Season 17 առաջնության գրանդ եզրափակիչում FaZe Clan 3:1 հաշվով հաղթեց Cloud9-ը կազմին: Թիմերը խաղացին՝ 

  • 16:13 - Overpass
  • 16:9 - Inferno
  • 11:16 - Mirage
  • 16:11 - Ancient

Ֆինն karrigan Անդերսոնի թիմը հաղթանակը տոնեց 200 հազար դոլար պարգևավճարով, ինչպես նաև սլոթ վաստակեց BLAST World Final 2023-ի համար: Բացի այս, Faze-ը նվաճեց նաև Intel Grand Slam-ը, ինչի համար լրացուցիչ 1 միլիոն դոլար են ստանում ESL մրցաշարային օպերատորից: Astralis, Liquid և NAVI կազմերից հետո, FaZe Clan-ը չորրորդ թիմն է, որը նվաճում է այս մրցանակը:

Intel Grand Slam 4-ի շրջանակում FaZe-ը հաղթնակ էր տարել IEM Katowice 2022, ESL Pro League 15, IEM Cologne 2022 և ESL Pro League 17 առաջնություններում: Այս տիտղոսը շնորհվում է այն թիմերին, որոնք հաղթնակի են հասնում 10 մրցաշարերից առնվազն չորսում: 

ESL Pro League Season 17-ը տեղի ունեցավ Մալթայում՝ փետրվարի 22-ից մարտի 26-ը: Խաղարկվում էր 850 հազար դոլար: