Նախորդ շաբաթ Outsiders-ն հաղթող դարձավ IEM Rio Major 2022-ում՝ վաստակելով 500,000 դոլար։ Թիմն այնուհետև որոշել է կարճ արձակուրդի մեկնել՝ մինչ BLAST Premier World Final մրցաշարը։ Վերջերս էլ թիմի ավագը, ով դարձել էր մեյջորի MVP-ն, հարցազույց է տվել ռուսական լրատվականի։ 

— Ասում էիր, որ քեզ համար աշխարհի առաջին թիմը դառնալն ավելի կարևոր է, քան մեյջորում հաղթելը։ Ինչո՞ւ էր այդպես։

— Ես թիմի ավագն եմ և իմ թիմը լավագույնն է․ մեյջորի հաղթանակը դա չի փաստում։ Մենք միայն մեկ առաջնությունում ենք հաղթել և հանդիպել մի շարք ֆավորիտների՝ ովքեր թղթի վրա էին նախքան առաջնությունը սկսելը։ Դա ցույց է տալիս թե ինչ մեծ է մրցապայքարը։

— Քեզնից հարցազրույց էին փորձում վերցնել խաղից անմիջապես առաջ, սակայն հրաժարվեցիր տալ․ ինպե՞ս է անցել մեյջորի նախապատրաստումը։

Երբեք հարցազրույց չեմ տալիս մինչ խաղը կամ քարտեզների միջնամասում։ Նույնիսկ մամլո ասուլիսների ժամանակ չեմ ցանկանում դա անել կարևոր առաջնություններից աօռաջ։ 

—Ինչո՞վ տպավորվեցին բրազիլացի երկրպագուները։

Անկախ իրենց տարիքից նրանք պայծառ են, դրական, էմոցիոնալ և շատ են սիրում խաղը։ Տեսնեիք միայն թե ինչպես էին նույնիսկ 50 տարեկան անձինք խանդավառությամբ ստորագրություն խնդրում։ Ոչ թե մեկ, երկու հոգի, այլ տասնյակներ։ Նույնիսկ կանայք ու երեխաները։ Ինձ ռոք աստղ էի զգում։

—Ինչո՞ւ եք այդքան հաճախ վերցնում ընդմիջումներ խաղերի ժամանակ։

— Թայմ-աութները մարզչի սիրած ժամանակահատվածն են։ Դա իր գործիքն է, որի շնորհիվ ինքն ազդում է խաղի վրա ։ Նա անում է դա ըստ իր խաղի մասին ունեցած տեսլականի։ Չեմ կարող մանրամասնել, թե ինչու։ 

—Ինչպե՞ս է փոխվել թիմի խաղը Norbert-ի և Fame-ի դեբյուտով։

— Yekindar-ն ու Qikert-ն ունեին մեծ դեր։ Yekindar-ը 4 քարտեզներում դիրքավորման դերն ուներ, իսկ Qikert-ը՝ մյուս 2-ում։ Շատ մեծ կորուստ էր Yekindar-ի հեռանալը։ Այդ դիրքում նա լավագույնն էր՝ ամբողջ աշխարհում։ Դավիթը ժամանելով թիմ, չի ունեցել հատուկ դերի փոփոխություն։ Նա նախկինում հենակետային էր՝ CT կողմում պաշտպանվելիս։ Բոլոր 3 քարտեզներում նա հենակետայինի դերն է վերցրել այժմ։ FL1T-ն էլ վերցրել է Yekindar-ի դերերի մի մասը։ 

— Անգլերենդ բարելավելու նպատակներ ունե՞ս։ Արդեն մեմեր կան քո խոսակցականի հետ կապված։

— 5 տարի է ինչ կա այդ նպատակը՝ սովորել անգլերեն։ Սովորում եմ, քանի դեռ եվրոպայում եմ։ Նոր թիմի հետ ժամանակ չի եղել, իսկ ընդհանուր առմամբ, այն պետք է։ Երևի ձմռան արձակուրդների ժամանակ։ Ինքնուրույն սովորում եմ ընդամենը մի քանի բառեր։