Turn 10 ստուդիան թողարկել է Forza Motorsport 7 թարմացումը, որը ներկայացնում է Brand-Hatch երթուղին, մեքենաներ, խաղային իրադարձությունները և այլն:

Թարմացումը պարունակում է մի շարք բարելավումներ: Դրանցից մեկն այն է, որ նվազեցնում է խաղի քաշը մոտ 25 Գբայթվ Xbox Series X|S-ում և 29 Գբայթով համակարգչի վրա: Բացի այդ, այն նաև ներկայացնում է նոր խաղային բարելավումներ, ներառյալ Forza Race-ի կանոնների փոփոխությունները, ինչպես նաև շտկումներ Multiplayer-ռեժիմում և գունազարդման խմբագրումներ:

Brands Hatch նոր մրցուղին ամենասպասվածներից մեկն էր և այժմ այն հասանելի է կարիերայի, բազմախաղային ռեժիմի, ազատ խաղերի և «առճակատման» ռեժիմների դեպքում: Թարմացումը ներկայացնում է նաև Retro Racers Tour-ի նոր մրցարշավները, որտեղ մասնակցիները կկարողանան մրցել օրինակ 1981 թվականի Ford No. 2 Zakspeed Racing Capri Turbo-ով: Ծրագրի շրջանակում ապրիլի 10-25-ը կտրվի Renault #15 Equipe Renault Elf R.S. 1977 թվականի ավտոմեքենան:

Forza Motorsport-ի նոր թարմացման մեջ Open Class Tour-ը շեշտադրում է անում 60-ականների մրցարշավային մեքենաների վրա: Ավարտելով առկա բոլոր չորս մրցարշավային սերիան՝ Դուք կկարողանաք ձեռք բերել 1964 թվականի Brabham BT8-ը: