Առաջնությունը, որը կազմակերպվում է Simracing.am կայքի կողմից, կրում է մշտական բնույթ և տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ-կիրակի օրերին: 


Սա լավ հնարավորություն է բոլոր վիրտուալ մրցարշավորդների համար, փորձելու սեփական կարողությունները համաերկրացիների հետ միասին: Ապրիլին սպասվող ACC GT3 Armenian Cup-ը ներառում է նաև մրցանակներ: Տվյալ առաջնությունը բաղկացած կլինի երեք փուլերից, որոնցից յուրաքանչյուրը կունենա մեկժամյա մրցավազք: Մրցույթը վերահսկվելու է ստյուարդների կողմից, պահպանելու նպատակով առողջ մրցակցության վարքագիծը, ինչպես նաև կհրապարակվեն փուլերի վերաբերյալ տեղեկությունները: Մրցույթը կվերահսկվի նաև առանձին ադմինների կողմից, ինչը լրացուցիչ անվտանգային միջոց կհանդիսանա, չեզոքացնելով լուրջ խախտումները՝ սպառնալով մասնակցին դրանք խախտելու դեպքում հեռացում առաջնությունից:

Մրցույթին մասնակցելու համար նախ հարկավոր է գրանցվել դրանում՝ ահա այս հղումով: Յուրաքանչյուր մրցավազք ներառում է. 

  • Մարզում - 5 րոպե
  • Որակավորում - 15 րոպե
  • Բուն մրցավազք - 60 րոպե

Առաջինն եզրագիծն հատելու դիմաց մասնակցին կտրվի 25 միավո, երկրորդում՝ 18 միավոր, 15 երրոդրում և այլն: Մրցույթները կլինեն հետևյալ երթուղիներում, հետևյալ ժամանակացույցով.

  • Monza - ապրիլի 14
  • Brands Hatch - ապրիլի 21
  • SPA - ապրիլի 28

Մրցանակներ՝

  1. Handbrake PC
  2. 10 000 դրամ
  3. 5 000 դրամ

Կազմակերպիչների հետ կարող եք կապնվել Discord-ում: