Թվային հարթակ Steam-ը կրկին թարմացրել է պատմական առավելագույնի ռեկորդը: Մարտի 17-ին, Երևանի ժամանակով 18:00-ի սահմաններում հարթակում միաժամանակ գտնվել է ավելի քան 36.3 մլն մարդ:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր մեկ շաբաթ առաջ՝ մարտի 10-ին: Այն ժամանակ թվային խանութում միաժամանակ գտնվող օգտատերերի թիվը կազմել էր 35.3 մլն մարդ։ Մարտ ամսվա ընթացքում սա Steam-ի առցանցի առավելագույն գագաթնակետային չորրորդ աճն է:

Ավելի վաղ Steam-ում մեկնարկել էր Գարնանային վաճառքը։ Հարյուրավոր նախագծեր, այդ թվում և թոփային նորույթներ, վաճառվում են նվազագույն գներով: