Valve-ն ամփոփել է Steam-ի 2023 թվականի արդյունքները՝ նշելով թվային խանութի հիմնական իրադարձությունները, փոփոխությունները և բարելավումները:

2023 թվականը խորհրդանշական տարի էր Valve-ի համար: Մեր առաջին խաղը  Half-Life-ը, դարձավ 25 տարեկան, իսկ Steam հարթակը՝ 20 տարեկան: Steam-ի 20-ամյակին նվիրված էջը բավականին զվարճալի է ստացվել, բայց այն նաև թույլ է տալիս հիշել ամենակարևոր իրադարձություններն ու թարմացումները:

Steam-ի նվաճումները բաժանվել են չորս կատեգորիաների՝

  • Խանութի թարմացումներ և առանձնահատկություններ
  • Steamworks-ի ներքին փոփոխություններ
  • Steam Deck
  • Վաճառքի և կատարողականի տվյալներ

2023 թվականին հաղթահարվել է Steam-ի 33 մլն միաժամանակյա օգտատերերի շեմը: Վաճառքի շրջանակում եկամուտների ծավալի և խաղերի քանակի աճ՝ եկամտի հիմնական ցուցանիշներով (հատկապես կարևոր է 2023-ի աշնանային վաճառքի համար):

Խաղերի և ծրագրային ապահովման վաճառքից ստացված հասույթի ընդհանուր աճ է գրանցվել: Անցյալ տարի ավելի քան 500 խաղերի համախառն եկամուտը գերազանցել է 3 միլիոն դոլարի նշագիծը (երկու անգամ ավելի, քան 2018-ին)։

Steam Playtest ֆունկցիայի թեստավորմանը մասնակցել է 11.8 մլն խաղացող՝ 41 տոկոսով ավելի, քան 2022 թվականին: