PUBG-ի մոբայլ տարբերակի մշակողներն ընդմիշտ արգելափակել են ոչ ազնիվ խաղացողների ավելի քան 150 հազար հաշիվ վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Հունվարի 20-ից 26-ն ընկած հատվածում այսքան թվով ոչ ազնիվ խաղացողների են բացահայտել խաղի հեղինակները։

Այս անգամ անազնիվ խաղացողների առավելագույն մասը՝ շուրջ 75%-ն օգտվել են անանուն չիտերից: Երկրորդ ամենաշատ կիրառված չիտն երկուսն են եղել՝ ինքնաթիրախավորումն ու վնասի հասցման միդիֆիկատորները՝ յոթական տոկոսով: Այս ամենից բոլորից շատն օգտվել են AC խաղային կարգն ունեցողները՝ 32%-ը:

Արգելափակումներն ըստ տոկոսների.

  • Այլ չիտեր՝ 75 տոկոս
  • Վնասի հասցման մոդիֆիկատորներ՝ 7 տոկոս
  • Ինքնաթիրախավորում՝ 7 տոկոս
  • Ռենտգենյան տեսանելիություն՝ 6 տոկոս
  • Արագության չիտ՝ 5 տոկոս