Deus Ex խաղային սերիայի վերջին երկու մասերի ընդհանուր վաճառքներն անցել են 12 միլիոն օրինակը: Խոսքը վերաբերվում է սերիայի Human Revolution և Mankind Divided խաղերին: Համապատասխան տեղեկությունը հայտնի է դարձել Embracer ու Square Enix գործարքին նվիրված մամլո-ասուլիսից: Վաճառքներից բացի այլ մանրամասներել են հրապարակվել.

  • Human Revolution-ի(այդ թվում նաև Director's Cut-ի վերահրատարակությունը հաշվի առած) և Mankind Divided-ի վաճառքները կազմել են 12 միլիոն օրինակ
  • Deus Ex: The Fall և Deus Ex: GO մոբայլ խաղերի նեբեռնումներն անցել են 2 միլիոնից
  • Խաղերի միջին գնահատականը Metacritic-ում այժմ կազմում է 84 միավոր հնարավոր 100-ից և AppStore-ում՝ 4.4 միավոր հնարավոր 5-ից: