NVIDIA-ն պատրաստվում է RTX 4070 և RTX 4060 Ti տեսաքարտի նոր տարբերակների թողարկմանը, ինչի մասին հայտնում է RedGamingTech YouTube-ալիքի հեղինակը և ինսայդեր kopite7kimi-ը: Անոնսները պետք է տեղի ունենան 2023 թվականի առաջին կեսին:

NVIDIA-ն նախատեսում է թողարկել RTX 4070 գրաֆիկական քարտի էտալոնային տարբերակը: Որպես իր խոսքերի հաստատում՝ ինսայդերը հրապարակել է գրաֆիկական արագացուցիչի տուփի լուսանկարները։ Փաթեթավորման տվյալների համաձայն, RTX 4070-ի լայնությունը կկազմի 112 մմ: RTX 4080-ի լայնությունը 140 մմ է: Նշանակում է, RTX 4070-ն ավելի կոմպակտ կլինի՝ համեմատած նախորդ մոդելների հետ:

Նախորդ արտահոսքերի համաձայն, RTX 4070-ը կունենա AD104-250 կամ AD104-251 գրաֆիկական պրոցեսոր՝ 5888 CUDA-միջուկներով, 12 Գբայթ GDDR6X հիշողությամբ և 192-բիթանոց հիշողության հենքով: Վիդեոքարտի էներգիայի սպառման մակարդակը կկազմի 200-250 Վտ:

RTX 4070-ի արտադրությունը պետք է սկսվի փետրվարի երկրորդ կեսին: RTX 4060 Ti-ի մասին դեռ մանրամասներ չկան: