Sony Interactive Entertainment-ը ներկայացրել է Project Leonardo-ն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված խաղային գեյմփադը։ Հայտարարությունը տեղի է ունեցել Consumer Electronics Show 2023-ի ժամանակ։

Project Leonardo-ն կոչված է բարձրացնելու տեսախաղերի հասանելիությունն այն մարդկանց համար, որոնց ցանկացած սահմանափակումների պատճառով չեն համապատասխանում սովորական գեյմփադները։ Նոր սարքը բաղկացած է շրջագծային ձևի երկու մասից, որոնցից յուրաքանչյուրն ունի ավելի մեծ չափի կոճակների հավաքածուներ՝ ավելի հեշտ սեղմելու համար: