Rockstar Games-ը բարձրացրել է GTA+ բաժանորդագրության գինը: Արժեքի փոփոխությունը տեղի է ունեցել ինչպես Xbox Store-ում, այնպես էլ PlayStation Store-ում:

Թանկացումը Եվրոպայի և ԱՄՆ-ի համար կազմել է 33%, իսկ Մեծ Բրիտանիայի համար՝ 40%: Գնորդներն այժմ պետք է վճարեն $7.99, €7.99 կամ £6.99: Ընդ որում, եթե օգտատերերն ունեն ակտիվ բաժանորդագրություն, ապա նրանց համար հին գինը ($5,99, €5,99 կամ £4,99) կպահպանվի մինչև հունիսի 11-ը։ Այս ամսաթվից հետո բաժանորդագրության թարմացումը տեղի կունենա արդեն նոր գնով:

GTA+ ծառայությունը հասանելի է միայն հաջորդ սերնդի կոնսոլներում: Այն ամսական 500 հազար դոլար բոնուս է տալիս GTA Online-ի հաշվին և այլ լրացուցիչ առավելություններ, ինչպես նաև անվճար մուտք դեպի Rockstar-ի մի քանի խաղերը՝ GTA: The Trilogy - The Definitive Edition (PS, Xbox), GTA: Liberty City Stories (iOS, Android), GTA: Chinatown Wars (iOS, Android) և Red Dead Redemption Undead Nightmare (PS, Xbox): 2024 թվականին խաղադարանում կարող են հայտնվել նաև L. A. Noire և Bully խաղերը: