Սթրիմեր Գայ DrDisRespect Բեյմն ակնարկել է Kick հոսքային պլատֆորմի հնարավոր անցման մասին: Այս մասին նա պատմել է YouTube-ի հեռարձակման ժամանակ։

Բեյմի խոսքով առաջիկայում իր երկրպագուներին մեծ անոնս է սպասվում։ Նշել է, որ այժմ իր թիմը հսկայական ասպարեզ է կառուցում նոր նախագծի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ հեռարձակող Ադին Ռոսը բացահայտել է, որ Kick-ը բացառիկ պայմանագիր կկնքի գերաստղի հետ: DrDisRespect-ի երկրպագուները ենթադրում են, թե  խոսքը հենց վերաբերվում է DrDisRespect-ին:

DrDisRespect-ը արգելք ստացավ Twitch-ում 2020 թվականի հունիսին, որից հետո սկսեց հեռարձակել YouTube-ում։ Զուգահեռաբար Բեյմը պատրաստվում էր դատի տալ Amazon-ի հարթակին, սակայն 2022 թվականի մարտի 11-ին նա հայտնել է, որ կողմերը հաշտության համաձայնագիր են կնքել։