Ֆորմուլա-1ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը մրցավազք է կազմակերպել մրցարշավային բոլիդով, որի ժամանակ ուղևորային նստատեղին եղել է Heroic-ի CS:GO կազմի կապիտան Կասպեր cadiaN Մյոլլերը: Լուսանկարներով դանիացին կիսվել է Instagram-ում:

Միջոցառումը տեղի է ունեցել Red Bull թիմի տնային մրցուղու վրա, որի կազմում էլ հանդես է գալիս Ֆերստապենը: Համապատասխան երթուղին գտնվում է Ավստրիայի Շպիլբերգ բնակավայրում: Մրցավազքի համար օգտագործվել է հատուկ երկտեղանոց բոլիդ, որի մեջ ուղևորը նստում է մեքենայի ետևի հատվածում՝ կառավարողի անմիջապես ետևում: CadiaN-ի խոսքով մեքենան զարգացրել է մինչև 310 կմ/ժ արագություն:

Մաքս Ֆերստապենը Ֆորմուլա-1ի գործող չեմպիոն է։ Նա նաև գլխավորում է մրցարշավորդների աղյուսակը 2022 թվականի մրցաշրջանի ութ փուլերից հետո: Այս հատվածում հաղթել է հինգ մրցարշավ և վաստակել 150 միավոր: