Hasbro Inc.-ը՝ Dungeons & Dragons խաղային համաստեղության իրավունքներին տնօրինողը, մտադիր է շարունակել Baldur's Gate ֆրանշիզայի արտադրությունը: Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են PC Gamer պորտալին տված մեկնաբանության մեջ։

Hasbro Inc.-ն արդեն սկսել է ստուդիայի որոնումները, որը կզբաղվի Baldur's Gate 4-ի մշակման հարցերով: Ընկերությունը մտադիր է «չշտապել», որպեսզի գտնի «ճիշտ գործընկեր և ճիշտ մոտեցում», որը կհամապատասխանի ֆրանշիզային։ Չեն պատրաստվում նաև վերաշարադրել նախորդ խաղերի կանոնը, ինչը նշանակում է, որ Larian Studios-ի եռագրության հերոսները դեռ կհայտնվեն շարունակությունում։

Baldur's Gate 3-ի թողարկումը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսին  մի քանի տարվա վաղ հասանելիությունից հետո։ Larian Studios-ի խաղը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր մրցանակաբաշխություններից, դառնալով տարվա ամենատիտղոսակիր թողարկումը։ Hasbro Inc.-ն ավելի քան 90 միլիոն դոլար Է ստացել Baldur's Gate 3-ի վաճառքից՝ որպես D&D-ի իրավատեր: