Blizzard-ն առասպելական սքիների խանութ է ավելացրել Overwatch 2-ում և այն պարունակում է լավագույն տեսքերը կերպարների համար:

Այժմ խաղացողները կկարողանան ընտրել իրենց նախընտրած կոսմետիկ տարրը, այլ ոչ թե որոշակի սքինի համար զարգացնել խաղային անցագիրը: Սքինը ձեռք բերելու համար օգտվողները պարզապես պետք է խաղան ունեցած battle-pass-ով կամ վճարել 80 դոլար:

Խաղացողներն արդեն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ գնման համար իրական գումարը չի արդարացնում իրեն - նախ, դա «overprice»-է, ու երկրորդ, 110 դոլարով հնարավոր է բացել Battle Pass-ն իր բոլոր առավելություններով, և վերջում ստանալ բավարար նոր արժույթ՝ առասպելական սքինի համար: Նույնիսկ Blizzard-ն է քարոզում օգտվողներին ձեռք բերել հենց battle-pass-ը, քանի որ բացի շահույթից, դա նպաստում է խաղացողների պահպանմանը: