Blizzard-ը հրապարակել է անիմացիոն թրեյլեր, որը նվիրված է Overwatch 2Venture հերոսին: Հոլովակում ցույց են տալիս կերպարի հիմնական առանձնահատկությունները։ Սյուժեյի համաձայն, Նա արտեֆակտներ է փնտրում և առանց խնդիրների հաշվեհարդար տեսնում թշնամիների հետ:

Կերպարի դեբյուտը տեղի կունենա նոր՝ տասներորդ սեզոնի շրջանակում այսօր, Երևանի ժամանակով 22:00-ին: Դրա հետ մեկտեղ խաղ կժամանեն նաև այլ նորույթներ՝ Հանաոկա քարտեզը, Mirrorwatch սահմանափակ ժամանակով միջոցառումը (ապրիլի 23-ից), ծանոթությունը նոր Clash ռեժիմին 5v5 ձևաչափով, մարտական անցագրի թարմացումը և այլն։ Կլինեն նաև նոր կոսմետիկ իրեր, իսկ հներից մի քանիսը կհաջողվի նորից ձեռք բերել։

Տասներորդ սեզոնի մեկ այլ կարևոր փոփոխությունն էլ այն է, որ բոլոր հերոսներն այժմ անվճար կդառնան, նույնը վերաբերում է Վենտուրային: