Երկու օրվա ընթացքում այն բանից հետո, երբ NetEase-ը հայտարարեց, որ վերսկսում է համագործակցությունը Blizzard-ի հետ՝ վերջինիս խաղերը Չինաստան վերադարձնելու համար, ավելի քան երկու միլիոն խաղացողներ նախապես գրանցվել են սերվերներում, ակտիվացվել է 147 000 հաշիվ, վերականգնվել է 92 000 հաշիվ, իսկ Blizzard China-ն ստացել է ավելի քան 1000 ռեզյումե:

Blizzard China-ի պաշտոնական հաղորդագրությունը վկայում է Չինաստանում World of Warcraft-ի ծայրահեղ ժողովրդականության մասին: Թեև շատ խաղացողներ ամբողջությամբ տեղափոխվել են թայվանական սերվերներ՝ շարունակելու խաղն անցյալ տարի սերվերների փակումից հետո:

World of Warcraft-ը միշտ հայտնի է եղել Չինաստանում ու դասական WoW-ի բոլոր խաղացողների 60%-ը չինացիներ են: Ու կարծես, Չինաստանում World of Warcraft-ի խաղացողների ապագան կրկին պայծառ է թվում: