Երեկ ավարտվեց $50,000 ֆոնդով առաջնությունը Hearthstone-ի ստանդարտ խաղաոճում։ Ապրիլի 12-ին մեկնարկած Masters Tour-ին որակվորվել էին 16 խաղացողներ, որոնցից միայն 8-ն անցան փլեյոֆ ցանց։ Արդյունքում՝ A խմբից եզրափակիչ հասան PRTHNCA-ն՝ Եվրոպա տարածաշրջանից, ինչպես նաև uikyu-ն՝ ամերիկյան տարածաշրջանից։ վերջինս էլ ճանաչվեց լավագույնը՝ 3-0 հաշվով հաղթելով հակառակորդին իր Shaman, Warlock և Warrior հավաքածուներով: Uikyu-ն վաստակում է 10,000 դոլար, իսկ PRTHNCA-ն՝ 8000։ Նրանք հրավիրվում են խաղի գալիք աշխարհի առաջնությանը։