Ապրիլի 11-ին Amazon Prime Video-ում թողարկվեց Fallout սերիալը, իսկ դրանից հետո Steam-ում սերիայի խաղերի առցանց վիճակագրությունները սկսեցին զգալիորեն աճել։ Այս ամենի վրա դրական է անդրադարձել այդ թվում նաև նախագծերի զեղչված արժեքները:

Fallout 76-ը թարմացրել է իր առցանցի ռեկորդը - նախորդ լավագույն արդյունքը 2020 թվականի մայիսին գրանցված 32.9 հազար միաժամանակյա խաղացողն էր: Ապրիլի 14-ին  SteamDB պորտալի տվյալներով ցուցանիշն աճել է մինչև 38.9 հազար օգտատերը:

Սերիայի մնացած խաղերը չեն թարմացրել իրենց արդյունքները առավելագույն առցանցով, բայց Amazon-ի սերիալի թողարկումից հետո դրանց խաղացողների թիվն այնուամենայնիվ, մի քանի անգամ ավելացել է։

Steam-ում սերիայի ամենատարածված մասը մնում է Fallout 4-ը: Գրառման հրապարակման պահին այն ունեցել է ավելի քան 80 հազար խաղացող։ 

Ի դեպ, սերիալի թողարկումից հետո Bethesda-ում պարզաբանել են, որ Fallout: New Vegas-ը կանոն է համարվում խաղային աշխարհի համար, քանի որ երկրպագուների մոտ կասկածներ էին առաջացել այդ հարցում։