Համացանցում հայտնվել են Vondel քարտեզի վերաբերյալ նոր մանրամասներ, որը հայտնվելու է Call of Duty: Modern Warfare 2 և Warzone 2.0 շութերներում: 

CharlieIntel-ի տվյալներով խաղի չորրորդ սեզոնի մեկնարկը նախատեսված է հունիսի 14-ին, իսկ այդ նույն քարտեզը նախ հասանելի կլինի Resurgence ռեժիմի համար, որից հետո կհայտնվի նաև թագավորական մարտ ու DMZ ռեժիմներում։ Տեղեկությունների համաձայն, այս քարտեզի մշակումները կատարում է Beenox ստուդիան, իսկ որպես գործողության վայր ընտրել են Նիդերլանդները։

Քարտեզն իր չափերով կզիջի «Ալ Մազրա» քարտեզին, սակայն միևնույն ժամանակ մասշտաբային կլինի «Աշիկա կղզի» քարտեզից: 

Ակնկալվում է, որ նոր քարտեզը վերջինը կլինի ֆրանշիզայի հաջորդ մասի թողարկումից առաջ, որով զբաղվում է Sledgehammer Games ստուդիան: Ընդ որում, թարմ խաղի առաջին ցուցադրությունը կարող է տեղի ունենալ օգոստոսին կամ ավելի շուտ: