Capcom ընկերությունը ներկայացրել է Street Fighter 6 մարտական խաղի թրեյլերը՝ մարտիկների համար դասական սքինների ցուցադրությամբ:

Street Fighter 6-ում օգտատերերին սպասվում է նոր սյուժետային ռեժիմ։ Դրանում խաղացողները հնարավորություն կունենան ստեղծել իրենց սեփական կերպարը և հանդիպել ֆրանշիզայի 18 լեգենդար մարտիկների հետ: Խաղացողները կկարողանան ճանապարհորդել բաց աշխարհով և անհատականացնել իրենց հերոսներին՝ համատեղելով տարբեր ոճերի տեխնիկա:

Street Fighter 6-ի թողարկումը նախատեսված է 2023 թվականի հունիսի 2-ին։ Մարտական խաղը հասանելի կլինի Համակարգչի, ինչպես նաև PlayStation 4, PlayStation 5 և Xbox Series X/S կոնսոլների վրա: