Volition ստուդիան խոսել է այն մասին, թե ինչ զարգացում է սպասվում Saints Row խաղին 2023 թվականի ընթացքում: Խաղն իհարկե աչքի չընկավ թողարկմանը, սակայն հեղինակները նույնպես չեն ուզում մոռանալ իրենց նախագիծը - այսպես օրինակ, մայիս, հուլիս և օգոստոս ամիսներին խոշոր թարմացումներ են սպասվում:

Նոր DLC-ներն ավելացնելու են էքշնում սյուժետային իրադարձություններ և առաջադրանքներ, կոսմետիկ պարագաներ, տրանսպորտային նոր միջոցներ և հակառակորդներ: Լրացումներից մեկի շրջանակում հասանելի կդառնա անհատական անցման ռեժիմ: Սրա մանրամասները կհրապարակվեն ապագայում:

Ընդլայնումները պետք է տեղ գտնեն Gold և Platinum հրատարակություններում, սակայն հնարավոր կլինի նաև առանձին էլ գնել: Ստուդիան նախատեսում է հրապարակել նաև անվճար թարմացումներ էլ, որոնք բացի տեխնիկական հատվածի բարելավումներից, կավելացնեն խաղում նոր հնարավորություններ՝ ֆոտոռեժիմ, քաղաքում նոր տեղանքներ և այլն: Գեյմփլեյի հետ կապված ևս բարելավումներ կլինեն:

Saints Row-ն թողարկվել էր 2022 թվականի օգոստոսի վերջ, դուրս գալով Անհատական Համակարգիչների համար, ինչպես նաև PS4, PS5, Xbox One ու Xbox Series X|S կոնսոլների վրա: Խաղի միջին գնահատականը Metacritic-ում կազմում է 64 միավոր հնարավոր 100-ից: