Apex Legends Global Series-ում քիչ թիմեր են ցուցադրում լավ արդյունքներ։ Վերջին անհաջող ելույթներից հետո դիսցիպլինան լքելու որոշում է կայացրել OpTic Gamging թիմը։ Վերջինս լիգային միացել էր 2 տարի առաջ, այս ընթացքում հասցնելով հայտնվել առաջնության փլեյոֆերում։ Վերջին Split 1-ին որակավորվելու փուլը ձախողելու հետ կապված՝ Knoqd-ն, Skittlecakes-ը և Dropped-ը այլևս չեն համարվում ALGS-ի  գործընկեր  թիմի խաղացողներ։ Արդարության համար նշենք, որ տղաները բավարար արդյունքներ ցուցադրեցին Բիրմինգհեմում կայացած նախորդ մրցաշրջանի ժամանակ՝ չնայած որ չեմպիոնական տիտղոսը մի քանի խաղ հեռու մնաց։ Գալով այս ամսին՝ թիմը զբաղեցրել է ALGS-ի 14-րդ հորիզոնականը։