Esports World Cup-ի կազմակերպիչները բացահայտել են միջոցառման ընդհանուր մրցանակային ֆոնդի չափը։ Հայտարարության համաձայն՝ մրցաշարերում կխաղարկվի առնվազն 60 միլիոն դոլար՝ 15 միլիոն դոլարով ավելի, քան 2023 թվականին Gamers8-ում է եղել։

Միջոցառման կազմակերպիչները որոշել են աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը բաժանել մի քանի մասի։ 20 մլն դոլարը կբաշխվի 16 կիբերսպորտային կազմակերպությունների միջև, որոնք իրենց կազմերը կներկայացնեն մի քանի դիսցիպլինաներում: Մրցումների արդյունքում ամենահաջողակ ակումբը կճանաչվի Esports World Cup աշխարհի առաջին չեմպիոն:

Մնացած մրցանակային ֆոնդը կբաժանվի երեք կարգերի

  • ավելի քան 33 մլն դոլար՝ առանձին դիսցիպլինաների ընդհանուր մրցանակային ֆոնդը
  • 7.6 մլն դոլար՝ որակավորման մրցանակային ֆոնդը
  • 1.1 մլն դոլար՝ հատկացված միջոցներ MVP-առաջնությունների համար (առնվազն 50 հազար դոլար յուրաքանչյուր դիսցիպլինայի համար)

Esports World Cup 2024-ում ներկայացված կլինեն ավելի քան 19 դիսցիպլինաներ, այդ թվում՝ Dota 2, Counter-Strike 2, League of Legends, Apex Legends, StarCraft II և այլն: Առաջնությունը նախատեսված է 2024 թվականի ամռանը, անցկացման վայր է ընտրվել Սաուդյան Արաբիայի Ալ-Ռիադ քաղաքը: