Riot Games-ը հայտարարել է Teamfight Tactics-ից առաջին գլոբալ LAN միջոցառման անցկացման մասին, որը տեղի կունենա Լաս Վեգասում: Խաղից կազմակերպվող մրցաշարը տեղի կունենա տարեվերջին:

Թիմային այս խաղը հսկայական հաջողություն ունեցավ Riot Games-ի համար: Նախագիծը հեշտությամբ դարձել է ընկերության ամենահայտնի խաղերից մեկը և առիթներից մեկն էլ հենց այս է, որ ընկերությունը փորձում է ավելի հետաքրքիր դարձնել խաղն ու առհասարակ մրցակցային պայքարը: Չնայած Teamfight Tactics-ի հաջողությանը՝ իր գոյության չորս տարիների ընթացքում, Riot-ը շարունակում է հավատարիմ մնալ կիբերսպորտում հետագա զարգացմանը և ներդրումներին:

Նախկինում իհարկե կազմակերպվել են մրցույթներ և առաջնություններ, խաղի լավագույն գիտակներին տալով հնարավորություն դրսևորելու իրենց կարողությունները, սակայն բոլոր այդ իրադարձություններն եղել են բացառապես առցանց տիրույթում: Riot-ը ձգտում է փոխել դա և այս տարվա վերջին տեղի կունենա LAN խոշոր իրադարձություն:

Ընկերությունը հայտարարել է, որ Լաս Վեգասում կանցկացնի գլոբալ LAN միջոցառում Teamfight Tactics-ից: Մրցույթը տեղի կունենա MGM Grand Convention Center-ում այս տարվա դեկտեմբերի 8-ից 10-ը: