Ռուսաստանում նախատեսում են անցկացնել ամենամյա համառուսաստանյան կիբերսպորտային մրցաշարեր տեղական առցանց խաղերից, որոնք են օրինակ «Мир танков», «Мир кораблей», «World of Tanks Blitz» խաղերը: Այս մասին հայտնել է Lesta Games ստուդիայի մոսկովյան ստորաբաժանման ղեկավար Գաուխար Ալդիյարովան:

Մրցաշարը նախատեսվում է անցկացնել ամբողջ երկրում: Կազմակերպիչները նախատեսում են խաղերի մրցումներ կազմակերպել Ռուսաստանի և բարեկամ երկրների ծրագրավորողների կողմից: Ստույգ երկրներ չեն նշվել:

Հնարավոր է համարվել նաև այն, որ կիբերառաջնության շրջանակում անցկացնեն Չինական Tencent հրատարակչի League of Legends մրցաշարը։ Միևնույն ժամանակ նշվում է, թե CS:GO-ի նման խաղերը չեն ներառվի մրցումների ծրագրում:

Կիբերսպորտային ամենամյա մրցաշարի ստեղծումը հանձնարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդգծել է Ալդիյարովան։ Առաջնությունը կսկսեն անցկացնել Հեռավոր Արևելքից, քանի որ այս տարածաշրջանում նման մրցումների անհրաժեշտություն կա: