Call of Duty շութերների շարքը երկար ժամանակ փորձում է ներգրավվել կիբերսպորտային ասպարեզում՝ անցկացնելով խոշոր մրցաշարեր և ամեն կերպ խրախուսելով պրոֆեսիոնալ խաղացողներին։ Խաղային սերիայի նոր մասի ինտեգրման աշխատանքները կիբերսպորտում կդառնան ավելի սերտ: Պրոֆեսիոնալ խաղացողներ ունեցող թիմերին կթույլատրվի ստեղծել իրենց սեփական երեսվածքներն օպերատորների և զենքերի համար: Եվ ահա այս աշխատանքներով թիմերն արդեն սկսել են զբաղվել:

Dexerto պարբերականի փոխանցմամբ, Activision ընկերությունը բազմաթիվ պրոֆեսիոնալ թիմերի է ներգրավել Call of Duty-ի հաջորդ մասի համար երեսվածքներ և այլ կոսմետիկ պարագաներ ստեղծելու գործում: Նոր Call of Duty-ի երեսվածքների վրա աշխատանքի մեկնարկի մասին հաստատում է նաև OpTic Aaron մականունով կիբերմարզիկը, թեպետ վերջինս քննադատական կողմով է հանդես եկել Activision-ի նկատմամբ։ Նրա խոսքով՝ ընկերությունը խիստ սահմանափակումներ է մտցնում թիմերի ստեղծագործական գործընթացում։ Կոսմետիկ իրերի ստեղծումը խիստ սահմանափակված է ստուդիայի քաղաքականությամբ և շութերի տեխնիկական հնարավորություններով, որոնց մանրամասները չեն հաղորդվում։

Ըստ լուրերի, սերիայի նոր խաղը կթողարկվի Call of Duty: Modern Warfare 3 ենթավերնագրով և այն կդառնա Modern Warfare 2-ի ուղիղ շարունակությունը: