Սեպտեմբերի 28-ի գիշերը DOTA 2-ում հասանելի է դարձել կոմպենդիումը, որը նվիրված էր The International 2023-ին։ Կոմպենդիումի վաճառքից ստացված հասույթի որոշակի հատվածն ուղղվելու է DOTA 2-ի առաջնության մրցանակային ֆոնդին: Մեկնարկային ժամերի ընթացքում սակայն, այս հասույթը կազմել է ընդամենը 120 հազար դոլար, ինչը մի քանի անգամներով նվազ է նախորդ տարիների ցուցանիշներից:

Կոմպենդիումում բարելավվել են ֆենթզի լիգան և կանխատեսումները։ Մշակողներն ավելացրել են մի քանի նոր գործողություններ, օրինակ՝ «Բինգո» և «Ճանապարհ դեպի TI» բաժինները: Ըստ Valve-ի ներկայացուցիչների, նոր կոմպենդիումում նրանք ցանկանում են կենտրոնանալ առաջադրանքների վրա, որոնք ուղղակիորեն կապված կլինեն TI-ի և մրցաշարի հանդիպումների հետ: