Hello Games-ի մշակողները ներկայացրել են Adrift արշավի թրեյլերը No Man’s Sky տիեզերական խաղի համար: Այն հասանելի կլինի բոլոր հարթակներում տարվա ընթացքում ու կստիպի խաղացողներին իրենց զգալ միայնակ:

Խաղացողները կայցելեն այլընտրանքային տիեզերքներ, որտեղ կյանքի գրեթե ոչ մի ձև չի մնացել: Արշավի ընթացքում հնարավոր չի լինի հանդիպել վաճառականների հետ կամ օգնություն ստանալ, իսկ անապատային մոլորակներում կհանդիպեն ավազե որդեր և այլ հակառակորդներ։

Նոր տարածքում պաշտպանության համար հայտնվել է Iron Vulture («Երկաթե անգղ») տիեզերանավը։ Դրա հետ մեկտեղ ավելացվել են մաքոքային հարմարեցման նոր իրեր։

Այս տարվա վերջի համար մշակողներն ակնարկում են ևս մեկ թարմացում: Բացի այդ, խաղի մշակողներն աշխատում են իրենց նոր նախագծի՝ Light No Fire-ի վրա, որում ցուցադրելու են Երկրի չափերին համապատասխան մոլորակ: Առաջիկա նորույթի մասին ավելին կիմանանք ու կտեսնենք Summer Game Fest-ի ժամանակ: