Silent Hill Transmission-ի շնորհանդեսը Երևանի ժամանակով մեկնարկեց 03:00-ին: Հեռարձակման շրջանակում, որը տևեց մոտ 40 րոպե, Konami-ում պատմեցին սարսափ-ֆրանշիզայի հետագա զարգացման մասին։ Բացի խաղերից, նորություններ հնչեցին նաև առաջիկա ֆիլմի վերաբերյալ:


Silent Hill 2 ռեմեյք

Այս շոույում բացումը տեղի ունեցավ Silent Hill 2 ռեմեյքի գեյմփլեյով: Ավելի վաղ՝ մոտ 20 րոպե կտրվածքով, Sony: State of Play-ում ցուցադրվել էր խաղի թրեյլերը և հայտարարվել էր թողարկման օրը, այն է հոկտեմբերի 8-ը:

Խաղի մշակումն իրականացնում է Bloober Team-ը: Գեյմփլեյում ցուցադրվեց խաղի մուտքային հատվածը, մռայլ քաղաքի պատկերը, ուսումնասիրություններն ու գլխավոր հերոսի և նրա արբանյակի փնտրտուքները: Տեսանելի եղան թշնամական կերպարները, դիմակայություններն ու այլ խաղային մեխանիկաներ և տարրեր:

Խաղը թողարկվելու է Անհատական Համակարգչի համար՝ Steam-ում և PS5 կոնսոլի համար: PlayStation Store-ում բացվել է խաղի նախապատվերի հնարավորությունը: Առաջարկվում է երկու հրատարակություններ՝ Standart և Deluxe: Վերջին հրատարակությունը ներառում է թվային արտբուք, թվային սաունթրեք, Բրգագլխի դիմակը, Ռոբբի ճագարը և Միրա շանը: Բացի այս, խաղն հնարավոր կլինի գործարկել 2 օր շուտ:  

«Վերադարձ Սայլնթ Հիլլ» ֆիլմ

Հեռարձակման ժամանակ ցուցադրվել են կադրեր Silent Hill 2-ի էկրանավորման նկարահանումներից, որի ռեժիսորն է Քրիստոֆ Գանսը՝ առաջին ֆիլմի հեղինակը: Բնօրինակ ֆիլմը թողարկվել էր 2006 թվականին։