Sony ընկերությունը մայիսի 30-ի լույս 31-ի գիշերն անցկացնելու է State of Play խաղային շոուն, որի ժամանակ կհայտարարի խաղային նորույթներ ու, թրեյլերներ կցուցադրի առաջիկա խաղերից: Շոուն կտևի 30 րոպե և այս ընթացքում կլինեն 14 նախագծերի ցուցադրումներ:

Այս հոդվածում զուգահեռ կթարմացնենք խաղային հայտարարությունները: Տեղական ժամանակով ուղիղ հեռարձակումը պլանավորած է 02:00 ժամին:


Concord

Շոուն սկսվեց թիմային շութեր Concord խաղի սինեմատիկ թրեյլերով, ապա ներկայացվեց նաև գեյմփլեյ: Ապագա խաղի մշակմամբ զբաղվում են Firewalk Studios-ում: Խաղն առաջարկում է 5v5 ձևաչափի PvP-մարտեր: Հրապարակված տեսանյութերը ցուցադրեցին խաղային հերոսներին ու վերջիններիս կարողությունները: Որոշ դիմակայություններ տեղի են ունենում տիեզերական սահմաններում:

Խաղը թողարկվելու է PlayStation 5 և PC խաղային համակարգերի համար՝ 2025 թվականի ընթացքում: 

God of War: Ragnarok PC

Շշուկները հաստատվեցին: Կրատոսի վերջին խաղը՝ God of War: Ragnarok-ը 2024 թվականի սեպտեմբերի 19-ին հասանելի կդառնա նաև Անհատական Համակարգչի համար: Այս հարթակում խաղը կունենա գրաֆիկական բարելավումներ, լայնէկրան մոնիտորների աջակցություն, ինչպես նաև NVIDIA DLSS տեխնոլոգիայի ինտեգրում:

Dynasty Warriors: Origins

Հայտարարված Dynasty Warriors: Origins էքշն խաղը հասանելի կդառնա 2025 թվականին:

Skydance's BEHEMOTH

PS VR2-ի համար ևս խաղեր հայտարարվեցին: Դրանցից էր օրինակ Skydance's BEHEMOTH-ը, որից ներկայացրեցին գեյմփլեյ: Խաղի մշակումն իրականացնում է Skydance Games ստուդիան: Թե ինչ արդյունքի կհասնեն հեղինակները, կիմանանք 2024-ի աշնանը:

Ballad of Antara

Խաղն ըստ ժանրի հանդիսանում է ֆենթզի սեթինգով դերային էքշն: Թողարկումը կկայանա 2025 թվականին՝ PlayStation 5 կոնսոլի համար:

Alien: Rogue Incursion

Alien-ը կժամանի PS VR2-ի օգտատերերին այցի: Խաղն օգտատերերը կարող են ավելացնել ցանկությունների զամբյուղում և դիտել փոքրիկ գեյմփլեյը: Թողարկումը սպասվում է այս տարեվերջին, նաև Quest 3-ի համար:

Until Dawn-ի ռեմեյքը

Until Dawn-ը թարմացված տարբերակ կստանա, որից ցուցադրել են գեյմփլեյ հատված: Սյուժետային փոփոխություններ չեն լինի ռեմեյքում: Թողարկումը սպասվում է ասյ աշնանը՝ PS5 ու PC խաղային համակարգերի համար:

Silent Hill 2-ի ռեմեյք

Silent Hill 2-ն ամենասպասվածներից էր ոչ միայն այս շոույում, այլև առհասարակ: Խաղի ռեմեյքը ստացել է թողարկման ամսաթիվ: Հոկտեմբերի 8-ին լեգենդար խաղի թարամցված տարբերակը հասանելի կլինի PS5-ի սեփականատերերին: Ցուցադրվեց գեյմփլեյ: