FACEIT հարթակի ադմինիստրացիան թողարկել է մի շարք նորամուծություններով թարմացում։ Ընկերության ներկայացուցիչները մանրամասներ են հայտնել պաշտոնական կայքում։

Թարմացման հիմնական առանձնահատկություններից մեկը Elo-ի հաշվարկի փոփոխությունն է և այժմ հարթակը հաշվի է առնում անհատական վիճակագրությունը խաղում Elo-միավորները վաստակելիս, օրինակ՝ լավ խաղի դեպքում ավելի քիչ միավորներ կհանվեն պարտության պարագայում: Առայժմ գործառույթն աշխատում է միայն FACEIT-ի 1-9 մակարդակի խաղացողների համար:

Բացի այդ, հարթակի ադմինիստրացիան ավելացրել է հերթի նոր տեսակ միայն ստուգված խաղացողների համար: Դրան հասանելիություն կարող են ունենալ միայն բաժանորդագրություն ձևակերպած ու ինքնությունը հաստատած խաղացողները: Բարելավել են «սմուռֆի» որոնման համակարգը, առաջնահերթ խաղերի որոնումը, թարմացրել են հաճախորդն ու այլն:

Ավելի վաղ FACEIT-ը սերվերներ էր ավելացրել Ղազախստանում՝ եվրոպական տարածաշրջանի ութերորդ երկրում, որը կարելի է ընտրել որպես առանձին սերվեր։ Օգտատերերին հասանելի են նաև ռուսական, գերմանական, ֆրանսիական, ֆիննական, շվեդական, բրիտանական և հոլանդական սերվերները։